Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

2013. նոր ծրագրեր, նոր սպասումներ

Ամեն տարեմուտին յուրաքանչյուրս մտորելու, մտքերն ի մի բերելու պատեհություն ենք ունենում. ինչ փոխվեց կյանքում, երկիրն ինչ առաջընթաց ունեցավ, ինչ ծրագրեր մնացին թերի, բարեկեցիկ կյանքի ինչ երաշխիքներ է խոստանում գալիք տարին: Իսկ առանց առողջության ինչ բարեկեցիկ կյանքի մասին կարելի է երազել: Հետևաբար, առողջությունն է մարդուն հնարավորություն տալիս մտավոր և ֆիզիկական կարողությունները ծառայեցնել հասարակության, սեփական ընտանիքի բարօրրությանը: Իսկ առողջ ընտանիք` նշանակում է ամուր հասարակություն, բնականաբար, ամուր պետություն:

 

Տասնամյակներ շարունակ Առողջապահության ազգային ինստիտուտը բժիշկների կատարելագործման, շարունակական կրթության դարբնոց է եղել: Այսօր ինստիտուտը կոչված է առաջատարը լինել միջազգային բժշկագիտական մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում: 

 

Մենք հրաժեշտ ենք տալիս 2012 թվականին, որն առողջապահական համակարգի համար կարելի է բեկումնային համարել: Գալիք տարին ևս խոստումնալից  է  նոր ծրագրերի և բարեփոխումների առումով:

 

Շնորհավորում եմ մեր համաքաղաքացիների, առողջապահության բնագավառի բոլոր աշխատողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

              

Թող 2013 թվականը լինի խաղաղության, մասնագիտական ձեռքբերումների, առողջության տարի, թող հայոց բոլոր օջախներում իշխի երջանկությունը, բարեկեցիկ և առողջ ապրելակերպը` Հիպոկրատի երդվյալների բարձր հովանավորությամբ:

Հեղինակ. Պարունակ Զելվեյան. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ